Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գելի գլխին ավետարան կարդացին…

Գելի գլխին ավետարան կարդացին…
01.06.2013 | 00:00

Վերջերս ԱԺ խոսնակը հայտարարեց, որ նիստից բացակայող պատգամավորների հանդեպ «պատժամիջոցներ» է կիրառելու ու քարտուղարությանը հանձնարարեց, ողջ նիստի ընթացքում մի քանի անգամ ստուգել պատգամավորների ներկայությունը:
Հետևելով նախորդ երկու քառօրյաների պատկերին, պիտի փաստել, որ Հովիկ Աբրահամյանի «սպառնալիքները» նիստերին չներկայացողների վրա ոչ մի ազդեցություն չեն գործել: Պատգամավորների ներկա-բացական ստուգվում է 12:00 12:45, 13:15 14:30, 15:15, 15:45, 16:30, 17:15, 17:45: ՀՀԿ-ից նույնիսկ առաջին քառասունհինգ րոպեն չեն «ձգում» որոշ պատգամավորներ: Առաջատարը, ինչպես միշտ, ոչ միայն նիստից, այլև լրագրողներից փախչող, «տոպկելու» սիրահար Սամվել Ալեքսանյանն է, նրան չեն զինջում Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը, Ռուբեն Սադոյանը, Արկադի Համբարձումյանը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Արսենյանը, Մհեր Սեդրակյանը:
ԲՀԿ-ի վիճակն ավելի անմիխիթար է: Խնամիական կապերն էլ այստեղ անզոր են: Խմբակցությունում միայն հաշված մարդիկ են, որ նշված ժամերից գոնե կեսին ներկա են: Խմբակցության զգալի հատվածը մասնակցում է միայն քվեարկությանը և լքում դահլիճը (Գրիգոր Մարգարյան, Մուրադ Գուլոյան, Մելիք Մանուկյան, Հարություն Ղարագյոզյան, Արշակ Մխիթարյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Գրիգոր Գրիգորյան, Հայկ Խաչատրյան, Արա Արամյան և այլք):
Ի դեպ, եթե ընդմիջումները չհաշվենք, նիստի տևողությունը չորսուկես ժամ է, որից երեսփոխանների զգալի մասը մի ժամ անգամ դահլիճում չի «սթրվում»:
Այնպես որ, եթե Հովիկ Աբրահամյանի «մղումներն» իսկապես անկեղծ են, ճիշտ կլինի, որ արդեն սկսի պատիժները կյանքի կոչել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ